ՄԵՐ ՄԱՍԻՆ!

«Սպիննակեր Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Եվրոպայից և ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով: Սեփական մեքենաների առկայությունը ընկերության կողմից իրականացվող բեռնափոխադրումները դարձնում է ավելի մատչելի, ապահով և արդյունավետ: Այսօր, «Սպիննակեր Գրուպ»-ը հանդիսանում է դինամիկ եւ կայուն զարգացող բեռնափոխադրող ընկերություն, որն ունենալով որակյալ մասնագետներ՝ իր հաճախորդներին է տրամադրում ամբողջական տրանսպորտային ծառայություններ:

Իրականացված Պատվերներ
Հաճախորդներ
Սեփական/Ներգրավված Բեռնատարներ
Թիմ

ՄԵՐ ԹԻՄԸ!

Մեր աշխատակազմը բաղկացած է բացառապես մասնագետներից: Յուրաքանչյուր ոք, լինելով փորձառու իր ոլորտում, Ձեզ է առաջարկում արդյունավետ և հարմար լուծում բեռնափոխադրման ոլորտի հետ կապված ցանկացած հարցում:

Մեր վարորդները, ունենալով միջազգային տրանսպորտային ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ, ինչպես նաև անցնելով լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, ներառյալ վտանգավոր ապրանքների փոխադրումը, կապահովեն Ձեր բեռների ապահով առաքումը՝ սեղմ ժամկետներում:

ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ սեփական մեքենաների առկայությունը նպաստում է իրականացվող բեռնափոխադրումների մատչելիությանը և առավել ապահով լինելուն: Այդ է պատճառը, որ «Սպիննակեր Գրուպ» ընկերութան հիմնական նպատակների շարքում սեփական ավտոպարկի ընդլայնման հարցը շարունակում է մնալ առաջնային:

Մեքենաներին հետևելու համակարգը թույլ է տալիս հաճախորդներին ապահովել մեքենաների տեղադիրքերի մասին ավելի կոնկրետ տեղեկությամբ:

«Սպիննակեր Գրուպ» ընկերությանը պատկանող մեքենաներից յուրաքանչյուրն ունի բեռի ապահովագրություն:

Ջերմաստիճանի վերահսկումը թույլ է տալիս բացառել բեռների վնասման ռիսկը:

Մեր Առաքելությունը, տեսլականը եվ արժեքները!

Մեր տեսլականն է

Լինել առաջատար լոգիստիկ ընկերություն, որն իր հաճախորդներին մատուցում է արագ, հուսալի և բարձրորակ լոգիստիկ ծառայություններ երկար տարիների փորձի, սեփական ավտոպարկի և հուսալի թիմի շնորհիվ:

Մեր առաքելությունն է

Լինել առաջատար լոգիստիկ ընկերություն, որը նպաստում է իր երկրի և հասարակության զարգացմանը և առաջարկում է տրանսպորտային ծառայությունների լայն տեսականի, որոնք գերազանցում են հաճախորդների սպասելիքները:

Մեր արժեքները

  • Անվտանգություն – մենք երբեք փոխզիջումների չենք գնում անվտանգության հարցում
  • Հարգանք թիմի անդամների նկատմամբ – Մեզ մոտ աշխատում են հրաշալի մարդիկ, և մենք հոգ ենք տանում մեր թիմի անդամների մասին
  • Հաճախորդը՝ ուշադրության կենտրոնում. Մենք գերազանցում ենք մեր հաճախորդների սպասելիքները` լինելով հուսալի և վստահելի
  • Թիմային աշխատանք. Հաղթելը թիմային ջանք է. Մենք ընդունում ենք, որ թիմը ավելի մեծ է, քան անհատական ջանքերի գումարը
  • Շարունակական բարելավում – մեր առաջնահերթ խնդիրներից է բխում անձնակազմը հնարավորինս բարձրորակ, և փորձառու մասնագետներով համալրելը և վերապատրաստելը
  • Հաղորդակցություն – Մենք միշտ հասանելի ենք, բաց և անկեղծ

Մեր Գործընկերները

ՆԱԽԱԳԾԵՐ

Ստորև ներկայացված են մեր ընկերության կողմից փոխադրվող հիմնական ապրանքները:

Կապ

Եթե դուք ունեք հարցեր՝ կապված մեր ծառայության, գնային տեղեկությունների կամ այլնի հետ, լրացրեք խնդրում ենք ֆորման, և մեր սպասարկման բաժինը կկապվի Ձեզ հետ որքան հնարավոր է շուտ: