ՄԵՐ ՄԱՍԻՆ!
«Սպիննակեր Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Եվրոպայից և ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով: Սեփական մեքենաների առկայությունը ընկերության կողմից իրականացվող բեռնափոխադրումները դարձնում է ավելի մատչելի, ապահով և արդյունավետ: Այսօր, «Սպիննակեր Գրուպ»-ը հանդիսանում է դինամիկ եւ կայուն զարգացող բեռնափոխադրող ընկերություն, որն ունենալով որակյալ մասնագետներ՝ իր հաճախորդներին է տրամադրում ամբողջական տրանսպորտային ծառայություններ:
ՄԵՐ ԹԻՄԸ!
Մեր աշխատակազմը բաղկացած է բացառապես մասնագետներից: Յուրաքանչյուր ոք, լինելով փորձառու իր ոլորտում, Ձեզ է առաջարկում արդյունավետ և հարմար լուծում բեռնափոխադրման ոլորտի հետ կապված ցանկացած հարցում:
Մեր վարորդները, ունենալով միջազգային տրանսպորտային ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ, ինչպես նաև անցնելով լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, ներառյալ վտանգավոր ապրանքների փոխադրումը, կապահովեն Ձեր բեռների ապահով առաքումը՝ սեղմ ժամկետներում:
ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գաղտնիք չէ, որ սեփական մեքենաների առկայությունը նպաստում է իրականացվող բեռնափոխադրումների մատչելիությանը և առավել ապահով լինելուն: Այդ է պատճառը, որ «Սպիննակեր Գրուպ» ընկերութան հիմնական նպատակների շարքում սեփական ավտոպարկի ընդլայնման հարցը շարունակում է մնալ առաջնային:
Մեքենաներին հետևելու համակարգը թույլ է տալիս հաճախորդներին ապահովել մեքենաների տեղադիրքերի մասին ավելի կոնկրետ տեղեկությամբ:
«Սպիննակեր Գրուպ» ընկերությանը պատկանող մեքենաներից յուրաքանչյուրն ունի բեռի ապահովագրություն:
Ջերմաստիճանի վերահսկումը թույլ է տալիս բացառել բեռների վնասման ռիսկը:
Մեր Առաքելությունը, տեսլականը եվ արժեքները!
Մեր տեսլականն է
Spinnaker Logistics ընկերությունը դիրքավորել որպես վստահելի միջազգային լոգիստիկ ծառայությունների մատակարար՝ արագ, անվտանգ և բարձրորակ փոխադրումների ու պահեստավորման շնորհիվ, հիմնվելով մեր փորձառու թիմի, սեփական ավտոպարկի և գերազանցությանն ուղղված անզիջում հանձնառության վրա։
Մեր առաքելությունն է
Լինել առաջատար լոգիստիկ ընկերություն, որը նպաստում է իր երկրի և հասարակության զարգացմանը և առաջարկում է տրանսպորտային ծառայությունների լայն տեսականի, որոնք գերազանցում են հաճախորդների սպասելիքները:
Մեր արժեքները
|
|
|
|
|
|
Մեր Գործընկերները
ՆԱԽԱԳԾԵՐ
Ստորև ներկայացված են մեր ընկերության կողմից փոխադրվող հիմնական ապրանքները:
Fruits and vegetables
We transport fruits and vegetables safely, keeping the needed temperature in the refrigerator.
Flowers
We ship flowers directly from the farm and keep them fresh, saving appropriate temperature control.
Technique
We also ship agricultural and special techniques.
Wine
During its activity, “Spinnaker Group” company has always been involved in wine transportation, a field that requires special expertise and knowledge.
Կապ
Եթե դուք ունեք հարցեր՝ կապված մեր ծառայության, գնային տեղեկությունների կամ այլնի հետ, լրացրեք խնդրում ենք ֆորման, և մեր սպասարկման բաժինը կկապվի Ձեզ հետ որքան հնարավոր է շուտ:
